Առողջապահության լրատու 10-11.2012
Պոլիոմիելիտ` արտակարգ իրավիճակ
2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր, սակայն ԱՀԿ-ի ներկայացուցիչներն անհանգիստ են. ներկայումս կազմակերպությունը բավարար միջոցներ չունի այդ վտանգավոր հիվանդության դեմ պայքարելու համար:
Հավանական է, որ, հատկապես, ֆինանսների բացակայությունն էլ կհանգեցնի պոլիոմիելիտի հերթական բռնկմանն ամբողջ աշխարհում:
ԱՀԿ-ի փորձագետները հայտարարել են, որ ներկայումս հիվանդությունը կարելի է բնորոշել որպես «այժմ կամ երբեք, բեկումնային պահ` հաջողության և տապալման միջև»: Եթե արտակարգ միջոցներ չձեռնարկվեն, ապա հաջորդ տասնամյակներում ամբողջ աշխարհում պոլիոմիելիտից կմահանա մինչև 200 000 երեխա:
Պոլիոմիելիտի դեմ առաջին պատվաստումը մշակվել է դեռ անցյալ դարի 50-ական թվականներին, երկրորդ ՙխմբագրումը՚ թույլ տվեց հիվանդության դեպքերը կրճատել 99%-ով: Այնուամենայնիվ, վերջին տարիներին հիվանդությունն արմատապես վերացնելու փորձերը ոչ մի արդյունք չեն տվել: Միջոցները չեն բավականացնում: Աֆղանստանում, Պակիստանում և Նիգերիայում պոլիոմիելիտի դեմ պայքարելու համար այս տարի անհրաժեշտ է 1 մլրդ, մյուս տարի` 2 մլրդ դոլար: Կա ևս մեկ խնդիր: Այս երկրներում, որտեղ մինչև հիմա մարտական գործողություններ են տեղի ունենում, շատ դժվար է պատվաստում կատարելը: Բժիշկների աշխատանքին խոչընդոտում են նաև հոգևոր առաջնորդները, ովքեր մեծ ազդեցություն ունեն իրենց ցեղակիցների վրա և արգելում են նրանց պատվաստումներին մասնակցել:
Փաստեր պոլիոմիելիտի մասին
ԱՀԿ. պոլիոմիելիտը վիրուսով հրահրված բարձր ինֆեկցիոն հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը և մի քանի ժամ անց կարող է հանգեցնել ընդհանուր հաշմանդամության: Վիրուսն օրգանիզմ է թափանցում բերանի միջով և բազմանում աղիներում: Առաջին ախտանիշներն են` տենդը, հոգնածությունը, գլխացավը, սրտխառնոցը, պարանոցի ռիգիդությունը/ձգվածությունը և վերջույթների ցավը: Արդյունքում 200-ից մեկի մոտ առաջանում է կաթված (սովորաբար, ոտքերի): Հիվանդների 5-10%-ը մահանում է շնչառական մկանների կաթվածի պատճառով: Հիվանդության առավելագույն ռիսկի հակված են մինչև 5 տարեկան երեխաները: Պոլիոմիելիտն անբուժելի է, այն հնարավոր է միայն կանխարգելել: Մի քանի անգամ կատարված պատվաստումը կարող է երեխային օգնել ամբողջ կյանքում:

Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...


Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...

Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...


Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...


Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...


Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն